SolarCity-ն ստեղծում է արևային մարտկոցներից կազմված էկո տանիք
Ամերիկյան SolarCity էներգետիկ ընկերությունը պատրաստվում է ներկայացնել նոր արտադրանք` ամբողջությամբ արևային մարտկոցներից բաղկացած էկո տանիք:
Ինչպես նշում է The Verge-ը, ընկերության գլխավոր գործադիր նախագահ Իլոն Մասկը նշել է, որ նորույթը կլինի ավելի ակնահաճո ու անհամեմատ երկար կծառայի` ի տարբերություն սովորական տանիքների:
Աղբյուրը մանրամասնում է, որ արևային մարտկոցներով տանիքը հնարավորություն կտա կենցաղային հարցերում օգտագործել արևից կուտակած էներգիան:
SolarCity-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ամեն տարի 5 մլն տանիք է փոխվում, ինչը նշանակում է, որ ընկերության նոր արտադրանքը մեծ պահանջարկ կունենա:










