Թաիլանդի Հուահին հանգստավայրում 2 պայթյուն է որոտացել, կան տուժածներ (տեսանյութ)
Երկու պայթյուն է տեղի ունեցել Թաիլանդի Սիամական ծոցի արևմտյան ափին` Հուահին հանգստավայրում, տուժել է 11 մարդ, այդ թվում` արտասահմանցի զբոսաշրջիկներ, հայտնում է BBC-ն:
Զբոսաշրջիկների ազգության մասին տեղեկություն դեռ չի ստացվել:
BBC-ի թղթակից Ջոնաթան Հեդը Twitter-ում գրել է, որ այս պահին տուժած կանանցից մեկը մահացել է:
Ոստիկանության աշխատակիցը պատմել է, որ պայթուցիկ սարքերը թաքնված են եղել ծաղկամաններում և գործի են դրվել բջջային հեռախոսի միջոցով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ առնվազն 8 մարդ է վիրավորվել Թրանգ քաղաքի շուկայում:










