Թրամփն Օբամային «Իսլամական պետության» հիմնադիր է անվանել
ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակից Դոնալդ Թրամփն իր վերջին ելույթներից մեկի ժամանակ նախագահ Բարաք Օբամային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հիմնադիր է անվանել:
Ինչպես նշում է The Guardian-ը, Ֆլորիդայի Սանրայզ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ էքսցենտրիկ միլիարդատերն ասել է, որ ԻՊ-ը պատվում է իր հիմնադրին` Բարաք Հուսեյն Օբամային, ում իսլամիստ ահաբեկիչներին աջակցելու հարցում օգնում է դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը:
Բացի այդ, Թրամփն իր խոսքում նշել է, որ Օբաման իրականում քրիստոնյա չէ և բոլորից գաղտնի իսլամ է դավանում:










