Վաշինգտոնի արվարձանում գազի պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է վիրավորվել (լուսանկարներ, տեսանյութ)

17:35 • 11.08.16

Վաշինգտոնի Սիլվեր Սփրինգ շրջանում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 30 մարդ վիրավորվել է, ևս 7-ը` անհայտ կորել: Այս մասին հաղորդում է USA Today-ը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ տուժածների թվում կա 3 հրշեջ: Ըստ բժիշկների տվյալների` տուժածների հիմնական վնասվածքներն այրվածքներն ու կոտրվածքներն են, քանի որ հրդեհի ժամանակ շատերը պատուհաններից դուրս են թռել:

 

Նշվում է, որ հրդեհը դեռևս չի մարվել: Հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 160 հրշեջ, տարվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

 

Թերթը գրում է, որ միջադեպի հետևանքով 60-100 մարդ անօթևան է մնացել և ժամանակավորապես ապաստանել է տեղի գրադարանի շենքում: