Ստամբուլի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել

11:39 • 12.08.16

Ստամբուլի ոստիկանությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում քաղաքի մի շարք թաղամասերում լայնածավալ գործողություններ է իրականացրել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

 

Հատուկջոկատայինները 10-ից ավելի խուզարկություններ են իրականացրել հատկապես Ֆաթիհ և Գյունգորեն թաղամասերում։

 

Կան ձերբակալվածներ, այդ թվում՝ կանայք և պաղեստինցի փախստականներ: