Հալեպ է առաքվել մոտ 800 տոննա մարդասիրական օգնություն
Մոտ 800 տոննա բեռ տեղափոխող մարդասիրական ավտոշարասյունը հասել է պաշարման մեջ գտնվող Հալեպ քաղաք` տեղ հասցնելով պարեն, խմելու ջուր, գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ ու կենցաղում անհրաժեշտ քիմիական նյութեր:
«Բոլոր ապրանքները կբաշխվեն պետական պահեստներում ու խանութներում, որոնք կվերահսկեն գները»,-մեջբերում է ria.ru-ն Հաեպի սպառողների միության նախագահ Աբդել Համիդ Մուսալյամի խոսքերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ մարդասիրական օգնությունն ուղարկվել է Դամասկոսից ու Հոմսից: Բեռնատարներից մեկի վարորդի պատմելով` դեպի Հալեպ տանող ճանապարհը համեմատաբար անվտանգ է եղել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հալեպի հյուսիսային հատվածում բացվել է 3 ժամանոց մարդասիրական «պատուհան»: Նշվում է, որ այդ տարածքում ժամը 10։00-ից մինչ 13։00-ն ամբողջությամբ դադարում են օդային ու ցամաքային ռազմական գործողությունները:










