Նոր սերնդի BMW i8-ը կրկնակի հզոր կլինի
Երկրորդ սերնդի BMW i8 մեքենան կրկնակի հզոր կլինի ու կհամալրվի 750 ձիաուժ հզորությամբ շարժիչով:
Ինչպես նշում է motor.ru-ն, գերմանացի մասնագետները կհրաժարվեն ներկայիս մոդելում օգտագործվող 1.5 լ աշխատանքային ծավալով, ընդհանուր 362 ձիաուժ հզորությամբ տուրբո շարժիչից` նախապատվությունը տալով էլեկտրական նմուշին:
Հայտնի է, որ սպորտային մեքենան կկարողանա մեկ լիցքավորմամբ անցնել 500 կմ տարածություն: Ենթադրվում է, որ մոդելի սերիական արտադրությունը կսկսվի 2022 կամ 2023 թվականին:










