Կաննի քաղաքապետն արգելել է լողափերում բուրկինի կրել

14:57 • 12.08.16

Ֆրանսիական Կանն քաղաքի իշխանություններն արգելել են կանանց տեղի լողափերում հայտնվել  բուրկինիներով, որոնք ամբողջությամբ` ոտքից գլուխ, փակում են կնոջ մարմինը:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, Կաննի քաղաքապետ Դևիդ Լիսնարը մանրամասնել է, որ նմանատիպ հագուստը չի համապատասխանում անվտանգության և հիգիենայի նորմերին:



Բացի այդ, պաշտոնյան նկատել է, որ կրոնական պատկանելությունն ընդգծող հագուստը կարող է դառնալ հասարակական կարգի խախտման պատճառ:



Նշվում է, որ այժմ Կաննի լողափերում բուրկինի կրողները կտուգանվեն 38 եվրոյով:



Աղբյուրը մանրամասնում է, որ արգելքի սահմանումը պայմանավորված է վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներով: