Ռուսական քաղաքի տեսարանները նկարահանող անօդաչու սարքը բախվել է եկեղեցու գմբեթին (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում անօդաչու թռչող սարքը բախվում է եկեղեցու գմբեթին։ Տեսանյութը նկարահանվել է ռուսական Յոշկար Օլա քաղաքում և հրապարակվել YouTube-ում։
Տեսանյութի հեղինակի խոսքով՝ նա որոշել է «թռչել» քաղաքի վրայով և նկարահանել գեղեցիկ տեսարանները, սակայն սխալ է թույլ տվել, ինչի պատճառով կորցրել է սարքի նկատմամբ կառավարումը։
«Հրաշքով սարքը ողջ մնաց»,- ասել է նա։










