Ռիոյում նվաճած առաջին մեդալի կապակցությամբ Ֆիջիում համազգային արձակուրդ է հայտարարվել
Ֆիջիի վարչապետ Ֆրենկ Բայնիմարաման երկրով մեկ քառօրյա արձակուրդ է հայտարարել, ինչը պայմանավորված է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում առաջին մեդալի նվաճմամբ:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Ֆիջիի ռեգբիի տղամարդկանց հավաքականը եզրափակիչում ջախջախիչ հաղթանակ է տարել Մեծ Բրիտանիայի հավաքականի նկատմամբ` խաղն ավարտելով 43:7 հաշվով:
Հայտնի է, որ կղզի-պետության վարչապետը ներկա է եղել ազգային հավաքականի բոլոր հանդիպումներին: Հաղթանակից հետո Բայնիմարաման նշել է, որ անչափ հպարտ է իր ազգի համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ֆիջին Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել:










