Սիրիայի հյուսիսում ԻՊ գրոհայինները 2000 պատանդ են վերցրել

19:16 • 12.08.16

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքից նահանջելու ընթացքում մոտ 2000 խաղաղ բնակիչ են առևանգել, հաղորդում է The Daily Star-ը` հղում անելով «Սիրիայի Դեմոկրատական ուժեր» խմբավորմանը:

«Մանբիջից փախուստի դիմելու ընթացքում ջիհադիստները մոտ 2000 խաղաղ բնակիչ են առևանգել»,- հայտնել է  ՍԴՈՒ-ն: