Պուտինն Իվանովին ազատել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնից (լրացված)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատել է Սերգեյ Իվանովին` նրա փոխարեն նշանակելով Անտոն Վայնոյին:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, նախկինում Վայնոն զբաղեցրել է Կրեմլի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Lenta.ru-ն հավելում է, որ Իվանովը, ով ղեկավարում էր նախագահի աշխատակազմը 2012թ., կզբաղեցնի բնապահպանական գործունեության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը:
Մեկնաբանելով Իվանովի պաշտոնանկությունը` Պուտինը նշել է, որ գոհ է նրա կատարած աշխատանքից:
«Հարգելի Սերգեյ Բորիսի, մենք միասին երկար տարիներ ենք աշխատում և բարեհաջող ենք աշխատում: Ես գոհ եմ, թե ինչպես եք Դուք իրագործում Ձեզ տրված հանձնարարությունները»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև հավելել է, որ Իվանովն անձամբ է խնդրել իրեն այլ աշխատանքի տեղափոխել:










