«Թանկարժեք» խցանում. Անգլիայում Ferrari-ներից ու Lamborghini-ներից բաղկացած խցանում է առաջացել (լուսանկարներ)
Բրիտանական Բիրմինգհեմ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում «դիտարժան» խցանում է գոյացել թանկարժեք Ferrari և Lamborghini մեքենաների մասնակցությամբ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ճոխ սուպերքարերից ամեն մեկի միջին գինը մոտ 350.000 դոլար է: Հայտնի է, որ մեքենաների վարորդները եղել են միասին ու շարժվել են նույն ուղղությամբ:
Ուշագրավ խցանումը ֆիքսել է տեղի բարերից մեկի տերը, ով խոստովանել է, որ այդ փողոցում հաճախակի են խցանումներ լինում, սակայն այս մեկը, իրավամբ, արտասովոր է:












