Mercedes-Benz-ը կարող է էլեկտրական մեքենաներ արտադրել EQ բրենդի ներքո

15:51 • 12.08.16

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը մտադիր է էլեկտրական մեքենաներ արտադրել EQ բրենդի ներքո:



Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, թեև ընկերությունը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը, սակայն արդեն գրանցել է EQA-ից EQX-ն ընկած մոդելային շարքը։



Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝  էլեկտրական շարժիչով առաջին մոդելը կարող է լինել EQS սեդանը, որը շուկայում կհայտնվի 2019թ. ոչ շուտ:

 

 

 

Mercedes-Benz-ը կարող է էլեկտրական մեքենաներ արտադրել EQ բրենդի ներքո