Նեպտունի ետևում առեղծվածային օբյեկտ է հայտնաբերվել

03:35 • 12.08.16

Հետազոտողների միջազգային խումբը Նեպտունի ետևում փոքրիկ տարօրինակ օբյեկտ է հայտնաբերել, որը բնորոշ չէ Արևային համակարգին, գրում է New Scientist-ը:

Ըստ մասնագետների գնահատականի՝ արտասովոր գտածոն 160000 անգամ խամրած է Նեպտունից, օբյեկտի տրամագիծը մոտ 200 կմ է կազմում:

Գիտնականները նշում են, որ տիեզերական մարմինը շարժվում է Արևային համակարգի օբյեկտներին ոչ բնորոշ ուղեծրով: Առեղծվածային գտածոն ստացել է  Niku անվանումը, ինչը չինարենից թարգմանաբար նշանակում է անհնազանդ:


 

Նեպտունի ետևում առեղծվածային օբյեկտ է հայտնաբերվել