eBay-ում վաճառքի է հանվել 1750 ձիաուժ հզորությամբ Lamborghini Gallardo (լուսանկարներ)
eBay առցանց աճուրդում հայտարարություն է տեղադրվել 2004թ. արտադրության Lamborghini Gallardo մեքենայի վաճառքի վերաբերյալ, գրում է motor.ru-ն` հավելելով, որ մոդելը մոտ 3 անգամ ավելի հզոր է օրիգինալ տարբերակից:
Նշվում է, որ վաճառքի հանված մեքենան հատուկ թյունինգավորման արդյունքում ստացել է 5 լ աշխատանքային ծավալով, 1750 ձիաուժ հզորությամբ V10 շարժիչ, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.5 վայրկյանում: Մինչդեռ մեքենայի զարգացրած առավելագույն արագությունն ավելի քան 400 կմ/ժ է:
Մոդելի համար ներկայում առաջարկվում է մինչև 190.000 դոլար: Աճուրդը կշարունակվի մինչև ամսի 13-ը:













