Ռուսաստանում քննարկվում է Ուկրաինայի հետ դիվանագիտական կապերը խզելու հարցը. «Իզվեստիա»

13:22 • 12.08.16

Ղրիմում ուկրաինացի հատուկջոկատայինների կողմից գործողություն իրականացնելու փորձից հետո Ռուսաստանի կառավարական շրջանակներում քննարկվում է Ուկրաինայի հետ դիվանագիտական կապերը խզելու հարցը, գրում է «Известия» թերթը:

 

Այս առնչությամբ սպասվում է նախագահ Վլադիմիր Պուտինի վերջնական որոշումը:

 

 

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ լույս օգոստոսի 7-ին Արմյանսկում հայտնաբերվել է դիվերսանտների խումբ, որոնց ձերբակալման ժամանակ սահմանապահ է զոհվել։ Ռուսական հատուկ ծառայությունները հայտնել էին նաև, որ լույս օգոստոսի 8-ին կանխվել է ևս մի խմբի ներթափանցումը թերակղզու տարածք, ինչի հետևանքով կրկին ռուս զինվորական է մահացել։

 

Պուտինը, մեկնաբանելով կատարվածը, դրանք հիմար ու հանցավոր գործողություններ է անվանել և ասել, որ իրենք չպետք է մոռանան երկու ռուս զինվորականների մահն այս գործողությունների ընթացքում: Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այս մեղադրանքներն «անհիմն» և «ցինիկ» է որակել: