Շանհայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով ուժեղացվում են անվտանգության միջոցառումները

13:30 • 12.08.16

Չինաստանի Շանհայ քաղաքի իշխանություններն ահաբեկչության սպառնալիքի, ինչպես նաև G20-ի առաջնորդների առաջիկա գագաթնաժողովի պատճառով ուժեղացնում են քաղաքի օդանավակայաններում անվտանգությունը, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Shanghai Daily թերթին:

 

Նշվում է, որ երկուշաբթի օրվանից միջազգային «Պուդուն» և «Հունցյաո» օդանավակայանների տերմինալների մուտքերի և ելքերի մոտ կիրականացվեն ուղեբեռի և անձնական հավելյալ ստուգումներ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ «Պուդուն» օդանավակայանի տնօրինությունն ուղևորներին հիշեցրել է իրենց հետ չվերցնել դյուրավառ նյութեր ու այլ արգելված առարկաներ և ժամանակին օդանավակայանում լինել: Դրանից բացի, անվտանգության միջոցառումներն ուժեղացվելու են նաև քաղաքի երկաթուղային կայաններում: