Սիրիական Մանբիջ քաղաքն ազատագրվել է ԻՊ-ի գրոհայիններից
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» ջոկատներն ազատագրել են Մանբիջ քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից, հայտնել է քրդերի ներկայացուցիչ Իբրահիմ Իբրահիմը:
Քաղաքն ազատագրելու գործողությունը տևել է մոտ 2 ամիս, այն անցկացրել է կոալիցիան ԱՄՆ ղեկավարության ներքո:
Մինչդեռ, սիրիական բանակի զինվորականները և ընդդիմադիրների ջոկատները վերադարձրել են դիրքերը Հալեպի հարավում` Էլ Գազալյան արգելոցի մոտ:
«Ալ Մայադին» հեռուստաալիքի տվյալների համաձայն` սիրիական ՌՕՈւ ուղղաթիռները հարվածներ են հասցրել խմբավորման կետերի ուղղությամբ քաղաքի հին մասում, ինչպես նաև Բուստան էլ Կասր շրջանում, որտեղից գրոհայինները կրակում են, փոխանցում է Вести-ն:










