Թայլանդի զբոսաշրջային հարավը ցնցել է պայթյունների շարքը

06:50 • 12.08.16

Ուրբաթ առավոտյան վեց պայթյունները ցնցել են Թայլանդի զբոսաշրջային հարավը: Մեկ մարդ զոհվել է, ամենաքիչը 5-ը վիրավոր է: Այդ մասին հաղորդում է The Nation թերթը:

Նրա տվյալներով՝  առաջին պայթյունը տեղի է ունեցել ծովային ոստիկանության շենքի մոտ, այն բանից հետո, երբ Մոր օրվան նվիրված մի շարք միջոցառումներ էին մեկնարկել:

Երկրորդ պայթյունը ևս տեղի է ունեցել տեղի ոստիկանության շենքի մոտ: