Շոտլանդիան մի ամբողջ օր ապրել է միայն քամու էներգիայով

11:18 • 12.08.16

Եվրոպացի բնապահպանները նշանակալի նվաճում են արձանագրել էներգիայի այլընտրանքային աղբյուրների յուրացման բնագառավում` հայտնելով, որ պատմության մեջ առաջին անգամ Շոտլանդիան կարողացել է մի ամբողջ օր իր էներգետիկ պահանջները բավարարել բացառպես քամուց ստացված էներգիայի շնորհիվ:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն՝ ScienceAlert-ին հղումով, օգոստոսի 7-ին քամուց ստացված էներգիան կազմել է օրական սպառման 106%-ը, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Բնապահպանների կարծիքով՝ սա նշանակալի ձեռքբերում է:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ռեկորդը սահմանվել է քամոտ եղանակի, ինչպես նաև այն փաստի շնորհիվ, որ օգոստոսի 7-ը եղել է ոչ աշխատանքային օր, ուստի`արդյունաբերական ձեռնարկությունների ու գրասենյակների կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալները զգալի պակաս են եղել:

 

Շոտլանդիան մի ամբողջ օր ապրել է միայն քամու էներգիայով