Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

12:28 • 13.08.16

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 13-ին Մոսկվայում կմասնակցի հուլիսի 30-ից օգոստոսի 12-ը անցկացված «Միջազգային բանակային խաղեր-2016» մրցումների եզրափակիչ փուլին և փակման հանդիսավոր արարողությանը: