ԱՄՆ-ում ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել օդաչուների խցիկում առաջացած ծխի պատճառով

09:38 • 13.08.16

Ամերիկյան Spirit Airlines ավիաընկերության օդանավն Օռլանդոյի օդանավակայան է վերադարձել օդաչուների խցիկում գոյացած ծխի պատճառով, հոսպիտալացվել է 6 մարդ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Օդանավում գտնվել է 179 ուղևոր, այն ուղևորվում էր Փենսիլվանիա նահանգ։

 

Վերադարձի որոշումը կայացվել է թռիչքից մոտավորապես 1 ժամ անց։ Ըստ նախնական տեղեկության՝ ծխի առաջացման պատճառ է նշվում օդափոխության համակարգի աշխատանքում առաջացած խափանումը։