Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի համաժողովի բացմանը

11:38 • 13.08.16

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Բակո Սահակյանը կարևորել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի կազմավորումը՝ նշելով, որ  մեր վետերանների անցած ուղին, փորձն ու գիտելիքները, համապետական խնդիրների լուծման գործում ունեցած ակտիվ մասնակցությունը կարող են և պետք է օրինակ հանդիսանան մատաղ սերնդի համար:

ԼՂՀ Նախագահը պետական պարգևներ է հանձնել 1988 թվականի փետրվարի 20-ի և 1991 թվականի սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի նախկին մարզային խորհրդի պատմական նստաշրջաններին մասնակցած մի խումբ պատգամավորների: