«Նոր բացահայտումների ժամանակն է». հաքերը հրապարակել է 193 դեմոկրատ կոնգրեսականների անձնական տվյալները

10:25 • 13.08.16

Guccifer 2.0 կեղծանունով հանդես եկող հաքերը համացանցում տեղադրել է ԱՄՆ Կոնգրեսի 193 դեմոկրատ անդամների անձնական տվյալները, գրում է The Wall Street Journal-ը։

 

Թերթի համաձայն՝ նա հրապարակել է կոնգրեսականների կոնտակտային տվյալները, մասնավորապես՝ հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, ինչպես նաև՝ դեմոկրատների ներքին փաստաթղթերը։

 

«Նոր բացահայտումների ժամանակն է»,- գրել է նա իր կայքում։

 

Հուլիսի 29-ին հաղորդվել է, որ հաքերները կոտրել են Դեմոկրատական կուսակցության ստորաբաժանումներից մեկի կայքը։ Կոտրման «թիրախ» է դարձել Կոնգրեսի ընտրությունների հարցերով հանձնաժողովը, որը, մասնավորապես, դրամահավաքությամբ է զբաղվում Ներկայացուցիչների պալատում տեղ գտնելու համար պայքարող դեմոկրատների համար։

«Նոր բացահայտումների ժամանակն է». հաքերը հրապարակել է 193 դեմոկրատ կոնգրեսականների անձնական տվյալները