Hubble աստղադիտակը երկու գաճաճ գալակտիկա է լուսանկարել (լուսանկար)

14:14 • 13.08.16

Ուղեծրային Hubble աստղադիտակը ստացել է չափազանց ամայի տիեզերական տարածությունում գոյացած երկու գաճաճ գալակտիկաների լուսանկարները:

 

Ինչպես նշում է rosbalt.ru-ն` միլիարդավոր տարիների շարժման արդյունքում «Ձուկ Ա» և «Ձուկ Բ» օբյեկտները դարձել են գալակտիկաների կուտակման մի մաս, և այժմ դրանք արագորեն «պատվում» են նոր աստղերով:

 

«Նման աստղային կուտակումների դիտարկումները գալակտիկաների էվոլյուցիան ավելի լավ ուսումնասիրելու հնարավորություն են տալիս, ինչպես նաև թույլ են տալիս ընդլայնել նոր լուսատուների գոյացման մեխանիզմների հասկացությունը»,- ասել են գիտնականները:

 

Հետազոտողների խոսքերով` իրենց հաջողվել է պարզել, որ գաճաճ գալակտիկաներից յուրաքանչյուրը մոտ 10 միլիոն աստղ է պարունակում:

 

Hubble աստղադիտակը երկու գաճաճ գալակտիկա է լուսանկարել (լուսանկար)