Պենտագոնը հաստատել է Աֆղանստանում  ԻՊ-ի ենթաճյուղի ղեկավարի ոչնչացման մասին լուրը

02:45 • 13.08.16

Պենտագոնը ուրբաթ հաստատել է Պակիստանում «Իսլամական պետության» ենթաճյուղ հանդիսացող «Իսլամական պետություն Խորասանում» խմբավորման ղեկավար Խաֆիզ Սայեդ Խանի ոչնչացումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Գորդոն Տրոուբրիջը:

«Ամերիկյան և աֆղանական հատուկ ծառայությունները ԻՊ-ի դեմ օպերացիա են իրականացրել Նանգարհար գավառում 2016թ-ի հուլիսի 1-30-ը: Խանը ոչնչացվել է հուլիսի 26-ին ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից»,- ասվում է տարածված հայտարարությունում:

Ինչպես նշել են Պենտագոնում՝ Խանը հայտնի է եղել ամերիկացի զինվորականների վրա հարձակումներով: Նա ահաբեկչություններ է կազմակերպել տեղի խաղաղ բնակչության դեմ:

Ավելի վաղ ահաբեկչական կազմակերպության ղեկավարի ոչնչացման մասին հաղորդել էր Պակիստանում Աֆղանստանի դեսպան Օմար Զակխիլվալը: