Կասկածելի բեռի պատճառով Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում տարհանում է իրականացվել

11:03 • 13.08.16

Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայությունը կարգադրել է տարհանել օդանավակայանի տերմինալներից մեկի ուղեբեռի բաժնի աշխատակիցներին՝ կասկածելի բեռի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

  

Դեպքի վայր է մեկնել Լոս Անջելեսի ոստիկանության սակրավորների խումբը։

 

Հայտնի է, որ British Airways ավիաընկերության ինքնաթիռների բեռնաթափման գոտում հայտնաբերվել են «նյութեր, որոնք հարցեր են առաջացնում», ասվում է ABC հեռուստաալիքի հաղորդագրությունում։

 

Օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ մյուս տերմինալների աշխատանքը շարունակվում է։