Մալայզիայում հինգ քաղաքացու մեղադրանք է ներկայացվել ԻՊ-ին աջակցության համար
Մալայզիայում հինգ քաղաքացիների մեղադրանք է ներկայացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցության համար, հաղորդում է The Straits Times թերթը:
Ըստ հրապարակված տվյալների՝ 2013թ-ից ի վեր Մալայզիայում ԻՊ-ին անդամակցության մեղադրանքով ձերբակալվել է 230 մարդ, որոնցից 200-ը երկրի քաղաքացի է:
Այդ նույն ժամանակահատվածում Սիրիա պատերազմելու է մեկնել 90 մալազիացիա, որոնցից 21-ը ոչնչացվել է: Այս թվի մեջ է մտնում նաև 7 մահապարտ ահաբեկիչ: Հայրենիք վերադառնալուց հետո ութ մարդ ձերբակալվել է:










