ԱՄՆ-ում թեթև շարժիչով մասնավոր ինքնաթիռը բախվել է ծառին. կա 6 զոհ
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ֆրեդերիքսբուրգ քաղաքում թեթև շարժիչով մասնավոր ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 6 մարդ է մահացել, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Ոստիկանության ներկայացուցիչների համաձայն՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել, սակայն դուրս է եկել մայրուղուց ու բախվել ծառին։
Բախումից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել։ Փրկարարներն օդանավից դուրս են բերել 6 մարդկանց մարմինները։










