Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, առանձին վայրերում՝ մինչև 40 աստիճան տաքություն

10:33 • 13.08.16

Օգոստոսի 13-17-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:


Հանրապետության տարածքում`


Օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ը կնվազի 2-3 աստիճանով:





Երևանում՝ 


Օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:






Երևանի օգոստոսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝          39.50C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              13.90C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          26.60C