Falcon 9 հրթիռի առաջին աստիճանը բարեհաջող վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում

11:43 • 14.08.16

Օդատիեզերագնացության ոլորտի նորեկ համարվող Falcon 9 հրթիռի առաջին աստիճանը բարեհաջող վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում տեղադրված լողացող հարթակի վրա, հայտնում է ria.ru-ն:

Նշվում է, որ նախքան այդ հրթիռի միջոցով տիեզերք է ուղարկվել ճապոնական արտադրության JCSAT-16 հեռահաղորդագրային արբանյակը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկյան արտադրության հրթիռակրի արձակման ու վայրէջքի գործընթացները հեռարձակել է SpaceX ընկերությունը: Ի դեպ, վերջինը  նշել է, որ սա  բարեհաջող վայրէջք կատարած թվով 6-րդ Falcon 9 հրթիռն է:

Falcon 9 հրթիռի առաջին աստիճանը բարեհաջող վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում