Microsoft Research-ը ստեղծել է սմարթֆոնը տարածության վրա կառավարող «խելացի» դաջվածք
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի և Microsoft Research-ի համագործակցության արդյունքում ստեղծվել է «խելացի» դաջվածք, որը տարածության վրա կարողանում է կառավարել սմարթֆոնը:
Ինչպես նշում է The Verge -ը, ժամանակավոր դաջվածքը վերածվում է յուրօրինակ թաչփադի, որը թույլ է տալիս մատերի հպումով կառավարել հեռախոսը, ինչպես նաև NFC կապի միջոցով կիսվել տեղեկություններով:
Աղբյուրը մանրամասնում է, որ նորույթը ստացել է DuoSkin անվանումը: Դրա պաշտոնական շնորհանդեսը կայանալու է եկող ամիս:
Նշվում է, որ նորարարական տեխնոլոգիական լուծումների շնորհիվ դաջվածքը կարելի համալրել LED լույսերով, ինչի արդյունքում այն կսկսի առեղծվածային լույսով փայլել մաշկի վրա:










