Թիմ Քուկը նշել է Apple-ի երկու գլխավոր սխալները

16:00 • 15.08.16

Ամերիկյան Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկը Washington Post-ին տված հարցազրույցում պատմել է, որ ընդունում է երկու սխալ, որոնք թույլ է տվել իր ղեկավարման օրոք։

 

Դրանցից առաջինն Apple Maps քարտեզներով ծրագրի թողարկումն էր, որը քննադատության ենթարկվեց բոլորի կողմից։ Երկրորդ սխալը, Քուկի կարծիքով, մանրածախ առևտրի հարցերով Apple-ի ղեկավարի պաշտոնին Ջոն Բրոուվետի նշանակումն էր։

 

«Նա չի տեղավորվում մեր գաղափարական միջավայրում, ահա՝ ինչպես ես կնկարագրեի դա։ Մենք շատ ենք խոսել նրա հետ և նրան նշանակելու որոշում ենք կայացրել, ինչը սխալ էր»,- նշել է Քուկը։

 

Ընդ որում՝ Բրոուվետն Apple-ից հեռանալուց հետո պատմել է, որ աշխատանքից հեռանալը դարձել է «իր կյանքի լավագույն պահը»։

 

Թիմ Քուկը պատմել է նաև, որ նման հսկայական կորպորացիայի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը շատ դժվար է։ Նա, մասնավորապես, խոստովանել է, որ շատ միայնակ է իրեն զգում։

Թիմ Քուկը նշել է Apple-ի երկու գլխավոր սխալները