Google-ն աշխատում է Android-ը փոխարինող նոր օպերացիոն համակարգի ստեղծման վրա. The Next Web

13:38 • 15.08.16

Google ընկերությունը զբաղվում է Fuchsia անվանումով նոր օպերացիոն համակարգի ստեղծմամբ, որն ապագայում հնարավոր է փոխարինի Android-ին և Chrome OS-ին, հայտնում է The Next Web-ը։

 

Հայտնի է, որ օպերացիոն համակարգն աշխատում է Magenta նոր միջուկի հիման վրա, մինչդեռ Android-ը և Crome OS-ն աշխատում են Linux միջուկի հիման վրա։

 

Նոր օպերացիոն համակարգի մասին տեղեկատվությունը հրապարակել են Google-ի ինժեներները ծրագրավորողների համար հայտնի GitHub կայքում։ Ընկերությունը, սակայն, դեռ պաշտոնապես օպերացիոն համակարգի մասին չի հայտնում։

 

Ինչպես նշել է ստեղծողներից Բրայան Սվեթլանդը, Fuchsia օպերացիոն համակարգը պետք է ամբողջովին բաց լինի ծրագրավորողների համար։

 

Google-ն աշխատում է Android-ը փոխարինող նոր օպերացիոն համակարգի ստեղծման վրա. The Next Web