ԱՄՆ-ի 20 խոշոր հյուրանոցներում տասնյակ հազարավոր բանկային քարտերից տվյալների արտահոսք է տեղի ունեցել
HEI Hotels & Resorts ցանցի 20 ամերիկյան հյուրանոցներում տեղի է ունեցել տասնյակ հազարավոր վճարային քարտերի տվյալների արտահոսք, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ հյուրանոցների համակարգում ծրագիրը հայտնաբերվել է հունիսին։ Ընդ որում՝ այն ակտիվացվել է 2015 թվականի մարտից։
Նշվում է, որ ծրագիրը գրանցել է քարտատիրոջ անունը, հաշվի համարը, քարտի լրացման ժամկետը և պաշտպանական կոդերը։
Գործակալության տվյալներով՝ ծրագիրը ներխուժել է Starwood 12 հյուրանոցի, Marriott վեց հյուրանոցի, մեկ Hyatt և մեկ InterContinental հյուրանոցի համակարգ։
HEI ցանցի ղեկավարությունը փաստի առթիվ դիմել է երկրի դաշնային ծառայություններին։










