Համացանցում գաղտնազերծվել է McLaren 650S-ի ամենահզոր մոդելը (լուսանկար)

09:51 • 15.08.16

Վիրտուալ տիրույթում տարածվել է McLaren 650S սուպերքարի ամենաէքստրեմալ տարբերակի առաջին լուսանկարը, գրում է motor.ru-ն` հավելելով, որ նորույթը կստանա 688 High Sport անվանումը:

 

Հզոր մոդելը կստեղծվի ներկայում McLaren 650S-ի ամենահզոր ու արագընթաց մոդիֆիկացիայի`675LT-ի հիման վրա:

 

Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված կլինի 3.8 լ աշխատանքային ծավալով, 688 ձիաուժ հզորությամբ, 8 գլանանի երկտուրբո շարժիչով, որը 38 ձիաուժով հզոր կլինի 650S ստանդարտ կուպեի շարժիչից:

 

McLaren 688 High Sport-ը կարտադրվի սահմանափակ քանակով` ընդամենը 25 օրինակ: Դրա գնի վերաբերյալ տեղեկություններ չկան:

 

В Сети показали самую хардкорную версию суперкара McLaren 650S

 

Համացանցում գաղտնազերծվել է McLaren 650S-ի ամենահզոր մոդելը (լուսանկար)