Honda-ն ցուցադրել է նոր Civic հեթչբեքը (լուսանկարներ)
Ճապոնական Honda մեքենաշինական ընկերությունը հրապարակել է 10-րդ սերնդի Civic հեթչբեքի լուսանկարները, հայտնում է motor.ru-ն` հավելելով, որ մոդելի վաճառքը սկսվելու է աշնանը:
Նշվում է, որ ստորև ներկայացված մոդելը նախատեսված է բացառապես հյուսիսամերիկյան շուկայի համար: Այն համալրված է 1.5 լ աշխատանքային ծավալով, 174 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչով:
Մինչդեռ մեքենայի եվրոպական տարբերակի շնորհանդեսը կայանալու է Փարիզի միջազգային ավտոսրահում: Այն վաճառքում կհայտնվի 2017թ. սկզբին: Մոդելը կունենա 1 լ աշխատանքային ծավալով, 100 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչ:












