Պակիստանում ընտանիքի 3 անդամները մահացել են «սելֆիի» պատճառով
Պակիստանում 11-ամյա աղջիկը մահացել է, երբ ընկել է գետը «սելֆի» անելու փորձի ժամանակ, հայտնել է ոստիկանությունը: Նրան օգնության հասած ծնողները նույնպես մահացել են, գրում է Интерфакс-ը:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել զբոսաշրջիկների աչքի առաջ Կունար գետում` Հայբեր Փահթունխվա նահանգի լեռնային հատվածում:
Փրկարարները ջրից դուրս են բերել աղջկա և նրա մոր դիերը: Ընտանիքի հոր մարմնի որոնումները շարունակվում են:
Նշվում է, որ ծնողները բժիշկներ էին, ովքեր հանգստանալու էին եկել Պակիստանի Փենջաբ նահանգից: Նրանք ունեն նաև 9-ամյա դուստր և 5-ամյա որդի, ում աչքի առաջ տեղի է ունեցել ողբերգությունը:










