Շվեյցարիան 6-րդ անգամ աշխարհի ամենանորարարական երկիր է ճանաչվել, Հայաստանը 60-րդ տեղում է
Աշխարհի ամենանորարարական երկրի կոչմանը վեցերորդ անգամ արժանացել է Շվեյցարիան, հաղորդում է Interfax-ը` հղում անելով ՄԱԿ-ի Global Innovation Index զեկույցին:
Նշվում է, որ ուսումնասիրությունների արդյունքների համաձայն` երկրորդ տեղը զբաղեցնում է Շվեդիան, երրորդը` Մեծ Բրիտանիան: Ցանկը շարունակում են ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Սինգապուրը, Իռլանդիան, Դանիան ու Նիդեռլանդները:
Deutsche Welle-ն գրում է, որ Գերմանիան այդ ցանկում զբաղեցնում է 10-րդ տեղը` բարելավելով իր դիրքը 2 հորիզոնականով:
Զեկույցի ցանկում Հայաստանը զբաղեցնում է 60-րդ, Ռուսաստանը` 43-րդ, Վրաստանը` 64-րդ, Իրանը` 78-րդ, Թուրքիան` 42-րդ, Ադրբեջանը` 85-րդ տեղը:
Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ կատեգորիան գնահատելու ընթացքում հետազոտողներն ուշադրություն են դարձնում այնպիսի չափանիշների, ինչպիսիք են կրթության մակարդակը համալսարաններում, գյուտերի առաջմղումը միջազգային շուկաներ և գիտական հետազոտությունների հիշատակումն արտերկրում:










