ԱՄՆ-ն ապացույցներ է հայտնաբերել «դիզելային» սկանդալին Volkswagen-ի մասնակցությանը  

01:50 • 16.08.16

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը ապացույցներ է գտել «դիզելային» սկանդալին Volkswagen-ի մասնակցության վերաբերյալ: Կողմերը վճարումների մասին քննարկումներ են անցկացնում, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին:

Ըստ թերթի տեղեկությունների՝ դաշնային դատախազները և Volkswagen-ը արդեն նախնական բանակցություններ են անցկացրել և հույս ունեն կարգավորել հարցը մինչև տարվա վերջ:  Դատախազությունը դեռ չի կողմնորոշվել, թե կոնկրետ ինչ հանցագործություններում է պատրաստվում մեղադրել ավտոարտադրողին: ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության հետ հարցի կարգավորումը կարող է Volkswagen-ի համար արժենալ 1.2 մլրդ դոլար:

Նաև դեռ պարզ չէ Volkswagen-ի աշխատակիցներին ներկայացվող մեղադրանքները, որոնցից շատերն ապրում են Գերմանիայում: Եթե նրանց մեղադրանք ներկայացվի՝ հարց կառաջանա այդ մարդկանց արտաքսման և դատական գործընթացներին մասնակցելու վերաբերյալ:

 

ԱՄՆ-ն ապացույցներ է հայտնաբերել «դիզելային» սկանդալին Volkswagen-ի մասնակցությանը