Լեհաստանում հաստատվել են Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքերը

22:13 • 16.08.16

Վարշավայի համալսարանի լաբորատորիայի անցկացրած հետազոտությունները հաստատել են Լեհաստանում Զիկա վիրուսի հայտնվելու առաջին դեպքերը, գրում է Газета-ն:

Վիրուսը հաստատվել է 2 մարդու մոտ, ովքեր վերադարձել են Դոմինիկյան Հանրապետությունից և Կոլումբիայից:

«Մեր տվյալների համաձայն, դա Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքերն են Լեհաստանում»,- հայտնել է բժիշկ Ռենատա Վելց Ֆալենչակը:

Հիվանդների վիճակի մասին համալսարանի փաստաթղթում չի նշվում:

Զիկա վիրուսը կապիկների սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մարդուն միջատների միջոցով: Վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց համար: