Հալեպում ականանետային հարվածների զոհ է դարձել 12 մարդ. ԶԼՄ-ներ
Զինված ընդդիմության գորհայինները հարվածում են Հալեպի բնակելի թաղամասերին, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինչպես փոխանցում է «Սուրիա» պետական ալիքը` հղում անելով ոստիկանության ներկայացուցչին, խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին տեղեկությունները կրկին հաղորդվել են Սալախ էդ Դին թաղամասից, որտեղ 12 մարդ է մահացել: Նրանց թվում է մեկ երեխա: Շտապօգնության մեքենաները դուրս են բերում վիրավորներին այդ թաղամասից:
Հուլիսի 31-ից ի վեր`Հալեպում մարտական գործողությունների կտրուկ ակտիվացումից հետո, զոհվել է 186 մարդ, ևս 815 մարդ վիրավորվել է:










