Apple-ը պլանավորում է ավելացնել ներդրումները Չինաստանում
Apple ընկերությունը մտադիր է ավելացնել ներդրումների չափը Չինաստանում և կառուցել առաջին հետազոտական ու նորարարական կենտրոնը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Թիմ Քութը, հաղորդում է Reuters-ը:
Քուքը հայտարարել է ընկերության պլանների մասին Չինաստան կատարած այցի շրջանակներում, որն արդեն երկրորդն է վերջին չորս ամսվա ընթացքում: Նման նախաձեռնությունը կապված է ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկի կտրուկ նվազման հետ: Բացի այդ տեղի իշխանությունները ծայրահեղ զգույշ են արևմտյան տեխնոլոգիաների նկատմամբ:
Apple-ի ղեկավարը Չինաստանի փոխվարչապետ Չժան Գաոլիի հետ զրույցում նշել է, որ հետազոտությունների և նորարական նոր կենտրոնը կկառուցվի մինչև այս տարվա վերջ:










