Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի շապիկին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարն էր (լուսանկար)

02:37 • 17.08.16

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում րոպեներ առաջ Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Արթուր Ալեքսանյանը:

Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Արթուրի շապիկի վրա պատկերված էր քառօրյա պատերազմ զոհված Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարը:

Պարգևատրումից հետո Ալեքսանյանը խոսել է հայ լրագրողների հետ:

«Չհասկացա, թե ինչ կատարվեց: Ամենակարևորն այն է, որ գոտեմարտի ժամանակ ուղեղս չանջատվեց: Հպարտ եմ ու ուրախ, որ 20 տարվա դադարից հետո ոսկին ուղևորվում է Հայաստան, ու հենց ես եմ տանում: 

Շապիկիս պատկերված էր մեր հերոս Ռոբերտ Աբաջյանը: Արցախյան դեպքերից հետո որոշել էի, որ եթե հաղթեմ, այսպիսի բան եմ անելու: Հաղթանակս նվիրում եմ մեր հերոսներին, զինվորներին, ովքեր զոհվել են ու հիմա կանգնած են մեր սահմաններում»,– եզրափակել է Արթուրը։