Կալիֆորնիայում 80 հազար բնակիչներ հեռանում են իրենց տներից՝ անտառային հրդեհների պատճառով (լուսանկարներ)
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի հարավում ուժեղ անտառային հրդեհների պատճառով ավելի քան 80 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը, հայտնում է Reuters գործակալությունը:
Ինչպես գործակալությանը հայտնել է անտառտնտեսության և հրշեջ ծառայության բաժնի ներկայացուցիչը, կրակը շատ արագ է տարածվում, ինչի առնչությամբ նահանգի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել վտանգի տակ գտնվող շրջանների 82 հազար բնակիչներին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լեյք շրջանում շաբաթ երեկոյան սկսված հրդեհը հասել է Լոուեր Լեյք քաղաք, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյից մոտ 145 կիլոմետր հեռավորության վրա:
Իշխանությունները ձերբակալել են 40-ամյա տղամարդու, որի պատճառով, հնարավոր է, սկսվել է հրդեհը:




















