Լաս Վեգասում պայթեցնելով հողին են հավասարեցրել ամենահայտնի խաղատներից մեկը (լուսանկարներ, տեսանյութ)
Լաս Վեգասի ամենահայտնի խաղատներից մեկի` Riviera-ի շենքը քանդվել է վերահսկվող պայթյունով, հաղորդում է WCTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ հյուրանոց-խաղատան փակման մասին որոշումն ընդունվել է 2015 թվականին: Հունիսին իշխանությունները քանդել են համալիրի երկու շենքերից մեկը` «Մոնակո» աշտարակը: Երկրորդ աշտարակի` «Մոնտե Կառլոյի» ավերումից հետո համալիրն ամբողջությամբ ջնջվել է երկրի երեսից:
Աղբյուրը մանրամասնում է, որ հյուրանոցի տեղում նոր կոնֆերանս-կենտրոնի շինարարություն է սկսվելու:
Հյուրանոց-խաղատունը կառուցվել է 1955 թվականին և եղել է ամենահներից մեկը քաղաքում: Խաղատանն անցկացվել են մի շարք հայտնի ֆիլմերի («Օուշենի 11 ընկերները», «Խաղատուն», Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի շարքից «Ադամանդները հավերժ են» մասը) նկարահանումները:



![]()













