Չինաստանում հանքի հրդեհի հետևանքով 12 մարդ է զոհվել
Չինաստանի Հանսու գավառի հանքահորում տեղի ունեցած հրդեհը հանդեցրել է 12 մարդու մահվան: Այդ մասին են վկայում Սինհուա գործակալության տվյալները:
Հրդեհը տեղի է ունեցել Չժան քաղաքում: Հրդեհի հետևանքով 9 հանքահոր թակարդում է հայտնվել, նրանց չի հաջոցվել փրկել: Փրկարարական աշխատանքների ժամանակ երեք փրկարար է նաև զոհվել:
Հանքը գտնվում է մետաղագործական JISCO խմբի ձեռքում: Այս պահին բռնկման պատճառն անհայտ է: Դեպքի վայրում շարունակում են աշխատանքները փրկարարներն ու հրշեջները:










