Ford-ը պլանավորում է մինչև 2021թ-ը սկսել ինքնակառավարվող ավտոմեքենաներ թողարկել

01:15 • 17.08.16

Ամերիկյան Ford ավտոարտադրողը մտադիր է մինչև 2021թ-ը շուկային ներկայացնել ինքնակառավարվող ավտոմեքենան: Այդ մասին հաղորդել են ավտոհսկայի ներկայացուցիչները:

Ինչպես նշել է ավտոկոնցեռնը՝ ինքնակառավարվող ավտոմեքենաները լիովին անկախ կլինեն, դրանցում ոչ ղեկ կա, ոչ էլ այլ կոճակներ: Ընդ որում, Ford-ը նախատեսում է նման ավտոմեքենաները տրամադրել տասքապարկերին:

Նախատեսվում է ավտոընկերության Կալիֆորնիայի գործարանում աշխատակիցների թիվը մինչև տարվա վերջ ավելացնել 300-ով: Հենց այդ գործարանում են իրականացվում ինքնակառավարվող ավտոմեքենաների մշակումը:

 

Ford-ը պլանավորում է մինչև 2021թ-ը սկսել ինքնակառավարվող ավտոմեքենաներ թողարկել