Ֆրանսիայում երկաթուղային վթարի հետևանքով ավելի քան 50 մարդ է տուժել

19:08 • 17.08.16

Ֆրանսիական Նիմ և Մոնպելյե քաղաքները կապող երկաթուղին սպասարկող գնացքի վթարի արդյունքում ավելի քան տաս մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով France Bleu ռադիոկայանին:

 
Ըստ ռադիոկայանի տվյալների` երկաթուղու վրա փոթորիկից ընկած ծառ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառը։


Նշվում է, որ ներկա պահին հայտնի է երկու ծանր վիրավորների մասին, ևս 10 մարդ թեթև վնասվածքներ է ստացել:

 

Ըստ վերջին տեղեկությունների` ստացվել են ևս 50 վիրավորների մասին հաղորդագրություններ: